օգնւության կարիք ունե՞ք

Օգնություն

Ֆայլի վերբեռնման կանոններ
Ո՞րն է իմ ֆայլերի պաշտպանվածության երաշխիքը:
Մենք օգտագործում ենք SSL անվտանգության տեխնոլոգիան՝ հաճախորդի և սերվերի միջև տվյալների փոխանակման ալիքը կոդավորելու համար։ Հաճախորդի կոնֆիդենցիալ տվյալները կոդավորվում և պահպանվում են AES-256 ստանդարտների օգտագործմամբ։ Ներքին հաշվարկային և պրոցեսորային ծառայությունների միջև եղած կապը սպասարկվում է E2EE-ի միջոցով։
Ի՞նչ անել երբ իմ 3D ֆայլերը 3dm ֆորմատի չեն։
Ձեր ունեցած եռաչափ ֆայլերը կարող եք կոնվերտացնել .3dm ֆորմատի 3D Rhinoceros կամ Gemvision Matrix ծրագրերի օգնությամբ։ Վերջիներս հասանելի են ներկայում հայտնի գրեթե բոլոր 3D ֆայլերը կարդալու և 3dm ֆորմատի կոնվերտացնելու համար։
Հնարավո՞ր է արդյոք մեկ պրոեկտում տարբեր կարգավորումներով ռենդեր ստեղծել։
Այո, հնարավոր է։ Մեկ պրոեկտում կարող եք ստեղծել կամայական թվով տարբեր կարգավորումներով ռենդեռինգներ՝ յուրաքանչյուր նոր կարգավորման համար ավելացնելով նոր Stylebox։
Ի՞նչ է անհատական անկյունը, ինչպե՞ս ավելացնել այն։
Անհատական անկյունները նախատեսված են յուրահատուկ անկյուններից ռենդ անելու համար: Դուք հնարավորություն ունեք ստեղծել ցանկացած անկյուն և այն օգտագործել Rendline-ում։ Ավելի մանրամասն իմանալու համար սեղմեք իմանալ ավելին։
Ինչպե՞ս ուղղել Layer-ները և ինչո՞ւ։
Layer-ը նախատեսված է 3dm ֆայլի մեջ մոդելը տարբեր մատերիալների բաժանելու համար։ Layer-ի կարգավորման կանոններին կարող եք ծանոթանալ Ֆայլի վերբեռնման կանոններ բաժնում։
Ի՞նչ է Stylebox-ը
StyleBox-ը անհրաժեշտ բլոկ է, ինչի օգնությամբ Դուք կարող եք կատարել մեկ և ավելի ֆայլերի համար նախատեսված ռակուրսների և մատերիալների կարգավորումներ։