Տեխնիկական տեղեկատվություն

Rendline.com-ի օգտագործման պարտադիր պայմաններ
  • 3D CAD ֆայլը պետք է լինի \'.3dm\' ֆորմատով
  • Ֆայլի չափը չպետք է գերազանցի 100 մբ
  • Ֆայլը չպետք է պարունակի “bad objects”-ներ
  • 'Ուշադրություն դարձրեք, որ ծրագիրը նաև կցուցադրի բոլոր “hidden objects”-ները: Այդ պատճառով խորհուրդ է տրվում, որ ֆայլը չպարունակի որևէ “hidden objects”
  • Բոլոր այն layer-ները, որոնք չեն համապատասխանում մեր ստանդարտ layer-ների անվանումներին, կհեռացվեն՝ ջնջելով նրանում առկա բոլոր օբյեկտները: Խորհուրդ է տրվում պահպանել բոլոր անհրաժեշտ օբյեկտները Rendline.com-ի ստանդարտ անվանումներին համապատասխան:

Օբյեկտի դիրքերը

Rendline.com-ում ճշգրիտ արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է օբյեկտը տեղադրել համապատասխան ստանդարտ դիրքով (Նկար 1): Նկար 1-ին չհամապատասխանելու դեպքում՝ կայքում ցուցադրվող ռակուրսները չեն համընկնի ստացած արդյունքի հետ:

Նկարի համար 1

Եթե չեք ցանկանում օգտագործել մեր ստանդարտ ռակուրսները, Դուք կարող եք ստեղծել ձեր անհատականները: Ավելին իմանալու համար նայեք Կետ 3-ը (Ինչպե՞ս ստեղծել անհատական ռակուրսներ Ձեր մոդելների համար)

Ինչպե՞ս ստեղծել անհատական ռակուրսներ ձեր մոդելների համար։

Նախ Rhinoceros-ում կարգավոր եք Ձեզ համար նախընտրելի ռակուրսը: Այնուհետև “Command Line”-ում գրեք “_NamedView” և սեղմեք “Enter”: Բացված պատուհանում սեղմեք “Save” կոճակը, գրեք անվանումը և հաստատեք: Հետագայում այն պետք է օգտագործվի Rendline.com-ի “Individual View” բաժնում (Նկար 2,3,4)

Նկարի համար 2

Նկարի համար 3

Նկարի համար 4

Ստուգել թաքնված օբյեկտների առկայությունը։

'Բոլոր : Բոլոր “hidden object”-ները տեսնելու համար “Command Line”-ում գրեք «_Show» և սեղմեք «Enter» կոճակը: Բոլոր “hidden object”-ները կդառնան տեսանելի։ “Hidden object”-ների բացակայության դեպքում ծրագրի “Command Line”-ում Դուք կտեսնենք հետևյալ նախադասությունը․ “No objects are hidden.”։